
Հարգելի կանայք և աղջիկներ

2025 թ.-ի նոյեմբերի 8-ին տեղի կունենա Health Talk ֆորումը կանանց համար, որը բացառիկ հնարավորություն է լսելու և զրուցելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիան և
Europa Donna Armenia-ն։
Health Talk-ի Խոսնակներն են՝
Ուիգմոր Քլինիքի էնդոկրինոլոգ, Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հայկանուշ Համբարձումյանը

Թեմաներ՝
- Կարևոր տեղեկություններ շաքարային դիաբետի մասին,
- Ավել քաշ, ճարպակալում, որտեղ է սահմանը և երբ սկսել բուժումը։
Սեքսոլոգ, ԲԳԹ, ԵՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Ազատյանը

Թեմա՝
- Կանանց սեռական առողջություն, ինչ է պետք իմանա յուրաքանչյուր կին։
Գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, Ուիգմոր հիվանդանոցի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանը

Թեմաներ՝
- Գինեկոլոգիական սքրինինգի կարևորությունը,
- Կրծքագեղձի հետազոտություններ, ինքնազննում,
- Կոնքի օրգանների իջեցում։

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ՓՈՂ 10

ՍԿԻԶԲԸ՝ ժ 12։00, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 1,5 - 2 ժամ

ՔՆՆԱՐԿՈՒՄ 20 - 60 ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՄԱՄԲ։