Կազմակերպությունն իր գիտական և կրթական գործունեությունն իրականացնում է կազմակերպության անդամների հետ համատեղ, ովքեր կազմում են ՃԿՀԱ մուլտիդիսցիպլինար գիտական խորհուրդը ։
Առողջ ապրելակերպ. Առողջ ապրելակերպի և առողջության պահպանման ներդրում։
Առողջության խթանում. Ֆիզիկական, վերարտադրողական և հոգեկան առողջության խթանում, պահպանում և բարելավում։
Կանխարգելում. Ավել քաշի և ճարպակալման խնդիրների կանխարգելում։
Կրթական միջոցառումներ. Երեխաների և մեծահասակների հոգեկան ու ֆիզիկական առողջությանը, սննդային վարքագծի ձևավորմանը, ճարպակալման կանխարգելմանն ուղղված կրթական միջոցառումների կազմակերպում։
Տեղեկատվության տարածում. Ճարպակալման կանխարգելման միջոցառումների և տեղեկատվության տարածում, խոցելի և թիրախային խմբերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի իրականացում։
Մասնագիտական վերապատրաստում. Ավագ և միջին բուժանձնակազմի համար վերապատրաստման սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպում՝ ճարպակալման բուժման և կանխարգելման համաշխարհային նորություններին տեղեկացնելու նպատակով։
Տեղեկատվական կոնֆերանսներ. Ճարպակալման բուժման տարբեր մոտեցումների վերաբերյալ տեղեկատվական կոնֆերանսների կազմակերպում։