1․ «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ (կամ) իրավաբանական անձանց հասարակականմիավորում է, որն ունի ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ։
2․ Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը հաշվետվողականությունը։
3․ Կազմակերպությունը գործում է ՀՀ-ի ողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
4․ Կազմակերպության անվանումն է անգլերեն լրիվ` “Armenian Associaton of Obesity Preventon” անգլերեն կրճատ՝ “AOP” NGO
5․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երեւան, Գալշոյան 50/31:
Հեռախոս՝ 37494887122 .
Էլ. փոստի հասցե` armenianaop@gmail.com:
6․ Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է երեք տառ անգլերենով՝ A, O, P, որտեղ Օ տառը ունի խնձորի տեսք, որը պատված է սանտիմետրով, տակից գրված է Armenian Associaton of Obesity Preventon:
7․ Կազմակերպության կանոնադրության եւ կառավարման մարմինների իրավական ակտերի միջեւ հակասության դեպքում գործում է կանոնադրությունը։
8․ Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանումփոփոխությունները կամ լրացումները կամ նոր խմբագրությամբկանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից։ Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացածփոփոխությունները եւ լրացումները կանոնադրության անբաժանելի մասն են:
9․ Կազմակերպությունը ստեղծվում եւ գործում է առանց ժամկետիսահմանափակման:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի
1) իր անունից ձեռք բերել եւ իրականացնել գույքային եւ անձնական ոչգույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
2) բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով.
3) ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակից
4) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ (այդ թվում նաեւ՝ այլ պետություններում),
5) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
6) կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:
7) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներկայացնել ու պաշտպանել իր անդամների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.
8) համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում նաեւ՝ միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու եւ եւ պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած կազմակերպությանը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը.
9) իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձեւով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին եւ այլ միջոցառումների
10) կազմակերպել կրթական, տեղեկատվական միջոցառումներ, ընդգրկելով տարբեր սոցիալական, մասնագիտական խմբեր.
11) անդամակցել միջազգային եւ օտատերկրյա ոչ առեւտրային կազմակերպություններին եւ ունենալ միջազգային այլ կապեր
12) կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն:
11. Կազմակերպությունը պարտավոր է
1) վարել իր անդամների եւ կամավորների հաշվառումը,
2) օրենքով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի
3) պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել Գործակալությանը,
4) լիազոր մարմնի պատճառաբանված` պահանջով ողջամիտ ժամկետում՝ նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր,
5) Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերին, ժողովի որոշումներին՝ կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ պահանջի ստացման օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը,
6) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաեւ վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում` օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.
7) իր գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների
հրապարակայնությունը.
8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
12. Կազմակերպության գործունեության առարկան եւ նպատակներն են
1) առողջ ապրելակերպի եւ առողջության պահպանման սերմանումը,
2) ֆիզիկական, - վերարտադրողական եւ հոգեկան առողջության քարոզումը, պահպանումն ու բարելավումը, քաշի հետ կապված խնդիրների կանխարգելումը
4) երեխաների եւ չափահասների հոգեկան եւ ֆիզիկական առողջության,
սննդային վարքի ձեւավորման, ճարպակալման կանխարգելմանն
ուղղված ուսուցողական միջոցառումների կազմակերպումը.
5) ճարպակալման կանխարգելմանն ուղղված միջոցների ու դրանց
վերաբերյալ տեղեկատվության տարածումը, խոցելի թիրախային
խմբերի իրազեկվածությանն ուղղված միջոցառումներ ու ծրագրերի
իրականացումը
6) կազմակերպել ուսուցողական սեմինարներ, կոնֆերանսներ` սիմպոզիումներ ավագ եւ միջին բուժաշխատողների համար ճարպակալման բուժման եւ կանխարգելման համաշխարհային
նորություններին տեղեկացնելու նպատակով,
7) իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության, որը բխում է վերընշված նպատակներից:
13. Նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար: Կազմակերպությունը կարող`
1) համագործակցել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ օտարերկրյա համանման՝ կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հետ, մասնակցել պետական, հասարակական եւ միջազգային ծրագրերի իրականացմանը:
2) կազմակերպել եւ իրականացնել ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված զանազան ծրագրեր, միջոցառումներ, ներ, այլ այդ թվում՝ սպորտային եւ մշակութային, լսումներ, քարոզարշավներ, դասընթացներ, սեմինարներ:
3) Նախաձեռնել, մասնակցել եւ կամ՝ աջակցել առողջապահական օրենսդրության բարելավմանն ու կատարելագործման ործմանը, այդ նպատակով համագործակցել պետական եւ միջազգային կառույցների հետ, ներգրավել շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների եւ մասնագետների կարողություններ։
4) Սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դասընթացների կազմակերպման, գիտական վերլուծական, ճանաչողական նյութերի տպագրության, տարածման եւ այլ եղանակներով։
5) Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծելու առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից: Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում՝ ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացման ուղղությամբ: