Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար
Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար
Թիրախային լսարան՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, թոքաբաններ, քիթ-կոկորդ ականջաբաններ, էնդոկրինոլոգներ։
Մասնակիցները կստանան ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://www.anews.am/events
Մասնակցությունը հնարավոր է ինչպես օֆլայն (Ուիգմոր հոսպիտալում), այնպես էլ առցանց (Zoom-ի հարթակում)։
Մասնակցության համար նախատեսված վճարը բժիշկների համար կազմում է 8 000 ՀՀ դրամ, իակ կլինիկական օրդինատորների համար՝ 5000 ՀՀ դրամ։
Ստորև կարող եք տեսնել գիտաժողովի ծրագիրը։
Օրակարգ՝
9։00-10։00 - Մասնակիցների գրանցում
10։00-10։20 - Բացման խոսք, ասոցիացիայի ներկայացում
10։20- 10։50 - Նախադիաբետ՝ ախտորոշման և վարման մոտեցումները, առաջնային օղակի բժշկի դերը վաղ հայտնաբերման և կանխարգելման մեջ
10։50-11։00 - Քննարկում, հարց ու պատասխան
Պրոֆեսոր Ելենա Միխայիլի Աղաջանովա՝ բ.գ.դ., «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ․ «Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի» նախագահ
11։00-11։30 - Սուբկլինիկական հիպոթիրեոզը և նրա բուժման՝ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը։
Ռենատա Մարկոսյան՝ բ․գ․թ․, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ,էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Ուիգմոր հոսպիտալի» էնդոկրին ծառայության ղեկավար
11։30-12։00 - ԻՌ՝ Ինսուլինառեզիստենտություն, արտաքին ախտանիշներ, հետազոտություններ։ Ճարպակալումը որպես հետևա՞նք, թե՞ պատճառ
Համեստ Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ, Էկո-սենս ԲԿ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» քարտուղար
12։00-12։30 - Սուրճի ընդմիջում
12։30-13։00- Հիպերթիրեոզ (թիրեոտոքսիկոզ)՝ կարևոր ախտանիշ, սոմատիկ հիվանդությունների սրացման պատճառ։ Սրտի ռիթմի խանգարումներ, կապված
Արմինե Խռոյան՝ էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, Հայ-Ամերիկյան ԲԿ-ի էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության և ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար,«Մուրացան» համալսարանական հիվանդանոց ։
13։00-13։30- 2-րդ տիպի ՇԴ, գլիկեմիայի խանգարումները սուր հիվանդությունների կամ խրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ։
Նաիրա Գոգյան՝ բ․գ․թ․,էնդոկրինոլոգ, «Հերացի հիվանդանոցային համալիր», ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու
13։30-14։00 - Գլիֆլոզինների դերը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման մեջ։
Սերգեյ Հակոբյան՝ էնդոկրինոլոգ , Մաստեր ֆարմ ԲԿ, Էջմիածին ։
14։00-14։30 – Ճարպակալման դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները
Լուսինե Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ, Էլիտ մեդ ԲԿ, Աղաբեկյան ԲԿ, EASD անդամ։
14։30-15։00 - Սուրճի ընդմիջում
15։00-15։30 - Բարիատրիկ վիրաբուժություն: Եղանակները, ազդեցության մեխանիզմները հարակից հիվանդությունների ռիսկերի նվազումը հետվիրահատական շրջանում։
Լևոն Նիկիտայի Գրիգորյան՝ Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, օնկոլոգ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, «ՍԼԱՎՄԵԴ» ԲԿ, ԵՊԲՀ ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, IFSO ի անդամ։
15։30-16։00- Թիրեոիդիտներ՝ տարբերակիչ ախտորոշման առանձնահատկությունները։ Ենթասուր թիրեոիդիտ։
Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ
16։00-16։30 - Վիտամին Դ, բարձր դեղաչափերի օգտագործման արդյունավետությունը ԻՌ և ճարպակալման բուժման մեջ։
Իրինա Մուրադյան՝ էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ESE անդամ
16։30-17։00 – Կլինիկական դեպքերի քննարկում, փակման խոսք
Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ ։